News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել  դատաիրավական համակարգի բարեփոխումներին եւ անցումային արդարադատության հեռանկարին առնչվող հանդիպում-քննարկում: Այն կազմակերպվել էր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:

Բացման խոսքում Աննա Վարդապետյանը ողջունել է քննարկման մասնակիցներին եւ ներկայացրել Նախարարության կողմից անցումային արդարադատության ուղղությամբ ձեռնարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: «Մենք մեզ չենք կարող ճոխություն թույլ տալ եւ որոշակի ժամանակահատվածով կասեցնել դատական համակարգի գործունեությունը: Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»,- նշել է փոխնախարարը: Աննա Վարդապետյանը նաեւ հավելել է, որ անցումային արդարադատությունն ընթացակարգ է, մեխանիզմների ամբողջություն եւ ոչ թե ինստիտուտ, այն ժամանակավոր բնույթ է կրում: «Այս ամենն ինքնանպատակ չէ. մենք ունենք կարեւոր խնդիր՝ ընտրել այն գործիքը, որը լավագույնս կօգնի «բուժել» այս իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը՝ հորդորելով քննարկման մասնակիցներին մտքերի եւ տեսակետների առաջադրման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով, իսկ քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկները գրավոր ներկայացնել Արդարադատության նախարարություն:

Այնուհետեւ, հաջորդել է քննարկումը հանդիպման մասնակիցների միջեւ: 

Տպել
Ամենաշատ