News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ես 2 օր խնդրել եմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որ ավելի ազատ կարգավիճակ ունենամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի դիմումին։

Նրա խոսքով Հայաստան–Արցախ հարաբերությունները գնալով վատթարանում են, իսկ ինքը այդ պաշտոնում չի կարող գործողություններ իրականացնել։

«Հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունը ձեւավորվեց, մենք 100 օր ոչ մի քննադատական խոսք չասացինք. Հետագա գործողություններն ու քայլերը, թե Հայաստանի Հանրապետության ներսում, թե Արցախի հետ հարաբերություններում, օր–օրի իմ մեջ սկսեցին առաջացնել տպավորություն, որ մենք հայտնվում ենք բավականին ծանր վիճակում»,– ասաց Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, Արցախում ստեղծվել էր մի վիճակ, երբ այն հանդես էր գալիս, որպես մեկ ընդհանրական թիմ։

«Բակո Սահակյանը հասավ նրան, որ իր մրցակիցները՝ Մասիս Մաիլյանը եւ Վիտալի Բալասանյանը, մեկը զբաղեցրեց  ԱԳ նախարարի պաշտոնը, մյուսը՝ ԱԽ քարտուղարի։ Հասել էինք մի իրավիճակի, որտեղ բոլորն իրար համարում էին՝ ընկեր, եղբայր»,– ասաց Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ նախկինում, եթե Արցախի քաղաքական էլիտան հավաքվում էր Ստեփանակերտի կենտրոնում եւ ինչ որ խնդրի շուրջ քննարկումներ էին անում, այսօր այդպես չէ։

«Հավաքվում էր քաղաքական էլիտան՝ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս անգամ իմ այցի ժամանակ, որեւէ նման բան անհնար էր տեսնել։ Արդեն «թայֆեք», տարբեր թիմեր, տարբեր կլաններ եւ այդ բոլորն ուղղորդվում է ՀՀ–ից»– ասաց Իսագուլյանը։

Նրա խոսքով այդ ուղղորդումների պատճառով, Արցախում տարբեր ուժերի միջեւ առաջանում է պառակտում։

«Այսօր դեպքերը զարգանում են այն արագությամբ եւ ոչ մեզ համար ցանկալի ու լավ ուղղվածությամբ, որ ես այս վիճակն այլեւս չեմ կարող հանդուրժել։ Իմ հրաժարականով ոչինչ չի ավարտվում։ Արցախում չկա մի ղեկավար, որի հետ ես աշխատած չլինեմ եւ անկախ նրանից ես պաշտոն զբաղեցնելու եմ, թե ոչ Արցախն ինձ համար թիվ մեկ խնդիրն է»,– ասաց Իսագուլյանը։

Նրա խոսքով պաշտոնից ազատվելուց հետո ինքն այլեւս կաշկանդված չի լինի եւ Հայաստանում

«Հայաստանի այն պաշտոնայաները, որոնք այդքան մտահոգ էին, արդեն հանգիստ լինեն, կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր, կնախանձեն եւ գուցե հորդորեն Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ։ Հավատացեք, որ մինչեւ Հայաստանում չկատարենք այն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է։

Նրա խոսքով՝ Հայաստան–Արցախ հարաբերություններում ավելի վատ վիճակ, քանի հիմա է, երբեք չի եղել, ինչի համար մեղադրեց ՀՀ վարչապետին։

«Ո՞վ է տեսել երկրի թիվ մեկ ղեկավարը խռովի երեխու նման. այս տարի մայիսի 9–ին Արցախ այցելելուց հետո շփում չլինի 2 երկրների ղեկավարների միջեւ։ Հիմա կարող է հայտարարեն, որ եղել է, բայց ես հո շատ լավ գիտեմ ինչ է եղել։ Կամ, եթե դու հայտարարում ես Արցախն անկախ է, Արցախն ինքնուրույն է, Արցախը միայն ինքը պետք է բանակցի, այդ ի՞նչ միջամտություններ են արցախի ներսում։ Դադիվանք էի մտել մոմեր էի վառում, Հայաստանին եւ Արցախին խաղաղություն, մեր զինվորներին եւ երրորդ մոմը վառեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգուն խաղաղություն »,– եզրափակեց Իսագուլյանը։

Տպել
Ամենաշատ