News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել վարչապետներ Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հունիսի 25-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Ընդ որում՝ նա շտապեց հավաստիացնել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններ, որպես այդպիսին, չի ունեցել, քանի որ նրան ընդամենը մեկ անգամ է տեսել: «Իմ հաջողություններն, ավելի շուտ, ինձանով են պայմանավորված: Բայց, ցանկացած դեպքում, 8,5 տարի Վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնում աշխատելն այնքան էլ հաճելի չէր: Մարդը չպետք է 4-5 տարի աշխատի միեւնույն տեղում, քանի որ նրա մոտ լճացում է սկսվում: Բայց ես բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեի»,- ասաց Յոլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ