News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի սահմանապահ գյուղը դարձյալ հայտնվել է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տան վերանորոգման ու կառուցման անհրաժեշտությունն այստեղ ունեն շատերը: Աշոտ Բուլղադարյանի ընտանիքն, օրինակ, տարիներ շարունակ ստիպված է եղել ապրել անհուսալի հարկի տակ: Հակառակորդի գնդակներից շարքից դուրս եկած տանիքն անգամ պարզ ծածկի դեր չի կատարել: Ընտանիքն ավելի քան երկու տասնամյակ ստիպված է եղել ապրել խոնավության մեջ: Խնդիր, որը սպառնալիք է դարձել առողջության համար:

Գործընկերների աջակցության շնորհիվ, Բուլղադարյաններն արդեն ակտիվ շինարարություն են սկսել: Գործն առաջ է գնում կամավորների օգնությամբ, միայն թե այս անգամ շինարարությանը կամավորագրվել են տանտիրոջ՝ Աշոտի հարեւանները: Բոլորը տեղյակ են. նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներն աշխատում են մեկ ուրիշ մարզում: Կողմերը կարեւոր են համարում դրական տրամադրվածությունն ու խնդիրը լուծելու պատրաստակամությունը:

Կարեւորը արժեհամակարգ դարձած մոտեցումն է. ֆիզիկապես ու հոգեպես մարդուն օգնելու ձգտումը:  Շահառու ընտանիքն ու աջակցող կազմակերպությունները միմյանց ուղերձ են հղել տեսախցիկների միջոցով:

«Այս օրերին, տարբեր մարզերում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխատանքային ժամանակացույցս թույլ է տալիս գտնել փոքրիկ պատուհան, մասնակցում եմ շինարարությանը: Իհարկե դժվար է լինել բոլոր վայրերում, բայց ձգտում եմ հնարավորինս ներկա լինել եւ գործընկերներիս հետ աշխատել: Նյութական աջակցությունից բացի, շատ կարեւոր է հեռավոր մարզերում ապրող մեր հայրենակիցներին նաեւ հոգեբանորեն աջակցելը:

Կամավորության սկզբունքով կատարվող աշխատանքներն այդ նպատակն են հետապնդում: Իսկ երբ ֆիզիկապես ներկա չեմ լինում՝ հետեւում եմ եւ տեղեկացվում: Առիթից օգտվելով՝ դիմում եմ բնակարանաշինության ծրագրից օգտվողներին եւ հորդորում չհուսահատվել, քանի որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ կամավորներին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 «Թեեւ մեր կողքին չեք, բայց մեզ հետ եք, ինչի համար շնորհակալ ենք: Շարունակեք աջակցել սահմանապահ գյուղերի բնակիչներին: Նրանք դրա կարիքը շատ ունեն», - ասել է տանտերը՝ Աշոտ Բուլղադարյանը:

«Այս տարի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում Պառավաքարի բնակիչները: Շատ կարեւոր է սահմանապահ գյուղերին աջակցելը: Այստեղ ապրողները կենդանի վահան են դարձել հակառակորդի անկանխատեսելի վարքագծի դեմ: Նրանք, սակայն, այնքան ամուր են ու հաստատակամ, որ շարունակում են ապրել հայրենի գյուղում, ձգտում շենացնել այն եւ իրենց կամքով վստահություն են փոխանցում սահմանին կանգնած մեր զինվորներին: Պառավաքարն այդ գյուղերից մեկն է: Գործընկեր կառույցի հետ, ձգտում ենք հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Պառավաքարում միմյանց սիրով են աջակցում: Գիտեն՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Առջեւում շինարարական աշխատանքներ կսկսվեն գյուղի նաեւ այլ տներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները
Մեկ շաբաթ ընթացած մրցույթի բոլոր կանոնները ներկայացվել են նախապես: Ըստ մրցույթի պահանջի՝ անհրաժեշտ էր Ֆեյսբուքի պրոֆիլում տեղադրել Մարտունու...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին
Ֆորումը կշարունակվի մինչեւ 2019թ. հոկտեմբերի 20-ը...
«Հայրական տունը թողնել եւ ուրիշ տեղ ապրել չեմ ուզում». Չիլինգարյանների ընտանիքն ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում
83-ամյա Հրաչյա Չիլինգարյանը տան շինարարությունը նախաձեռնել է տարիներ առաջ...
Արջերի մուտքը կանխելու համար Վայոց Ձորի Արփի գյուղը լուսավորվել է
Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով…
Ուրախ շաբաթ ՎիվաՍել-ՄՏՍ-ում. «Honor», «Huawei», «Samsung», «Apple», «Xiaomi» և այլ սմարթֆոններ՝ զեղչված գներով
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է զեղչեր սմարթֆոնների մի շարք մոդելների համար՝ «Honor», «Huawei», «Nokia», «Alcatel», «Samsung», «Apple», «Xiaomi», «BLU», «UMIDIGI» և «OUKITEL»...
«Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ
Անմիջական հանդիպումն էլ ավելի է ոգևորել երիտասարդների՝ հայրենիքը և սեփական արմատները բացահայտելու ցանկությունը…