News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքում տեղակայված արագաչափերից մեկի սյան վրա բարձրացել էր  քաղաքացի Տիգրան Զալինյանը: Բողոքի այդ տարբերակով, այսօր՝ հունիսի 25-ին, նա արտահայտում էր դատավորների կոռումպացված լինելը: Նա իր մոտ ուներ ցուցանակ՝ «Դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Ա. Խառատյան, Ս. Թորոսյան, Զ. Նախքշարյան, Հեռացե՛ք» նշումներով: Մի քանի ոստիկանների օգնությամբ բնակչին կարողացան իջեցնել սյան վրայից: Ոստիկաններից մեկը հորդորեց քաղաքացուն, որ ակցիան կարող է իրականացնել նաեւ գետնին կանգնած վիճակում, եւ չարժե վտանգել կյանքը:

NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ցուցանակի վրա նշված դատավորների կողմից  քաղաքացիական գործից բնօրինակ փաստաթղթեր են անհետացել. «Առաջին ատյանում արձանագրությունները ձայնագրված են, ամեն տեղ կա, Վերաքննիչ դատարանում գործի նյութերին ծանոթացա չկար այդ բնօրինակը:  Թարգմանություններ է ներկայացվել, որոնք կեղծված են: Այս դատավորները կույր են ձեւացել եւ չեն նկատել, որ լիազորագրի մեջ գրված է, մայիսի 20-ից իրենք իրենց վճռի մեջ դա արտացոլել են որպես ապրիլի 2: Այս ամենը նախօրոք գիտակցված եւ պլանավորված է եղել, եւ դրանք ես համարում եմ ապօրինի վճիռներ: Ինձնից ապօրինի 30 հազար դոլար են ուզում, ուղղակի գցում են: Վարչապետն ասում էր՝ եկեք-եկեք դրսում ապրող հայեր, եկանք ու ի՞նչ ենք ստանում: Եկել էի, գործ էի դրել:

Թավիշով ուզում ա պայքարի կոռուպցիայի դեմ, չի լինի: Այս դատավորները երկաթյա ատամներով են ուտում, թավիշով ոչինչ չես կարա անես»,- ասաց քաղաքացին:

Հարցին՝ ինչու է դիմել բողոքի այդ տարբերակին, նա ասաց.

«Վարչապետից էր գալիս, ինքը քայլարշավի ժամանակ ինչ-որ արագաչափեր էր փակում: Ես էլ բարձրացել էի, քանի որ համ ստվեր էր, համ բարձր էր, համ էլ վերեւում փոշի էր դրել՝ բարձրացա մաքրեցի»:

Տպել
Ամենաշատ