News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոս Գորիչյանը իր վարած Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 եւ 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է ոստիկանություն:

Ոստիկանները վարորդին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, քանի որ դեպքի վայր էին ժամանել նաեւ մահացածի հարազատները, եւ չէր բացառվում, որ նրանք հաշվեհարդար կտեսնեին վարորդի նկատմամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը նաեւ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր եւ եկել էր անձնագրային բաժանմունք՝ անձնագիրը ստանալու, քանի որ 2 օրից մեկնելու էր Ֆրանսիայի Հանրապետություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդի» ԲԿ-ի ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել. նա տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր…
Ողբերգական վթարից զոհվածը նախկին փոխմարզպետի որդին է. մանրամասներ (ֆոտո)
Վազգեն Մանասյանը զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետի պաշտոնը...
Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտ, բախվել են «Օպել»-ները. Կա վիրավոր
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Ոստիկանի սպանության գործով կալանավորված եղբայրները ժամանակին անցել են գողության գործերով
Գողոնի մի մասը հայտնաբերվել է Ազատության պողոտայում և առգրավվել...
Երեւանում հայրը դանակահարել էր որդուն. Դեպքը եղել է տանը, վեճի ժամանակ
Հայրը տվել է խոստովանական բացատրություն, նախապատրաստվում են նյութեր...
ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները բացահայտվել են
Այնուհետեւ՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2015թ. դիմել է Գառնի համայնքի նախկին ղեկավարին՝ իր ղեկավարած կառույցի շենքի վերանորոգման համար բյուջեից գումար տամադրելու համար...