News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Այդ դատավորից հնարավոր չէր արդարադատություն ակնկալել, մենք դա վաղուց գիտեինք, այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ պարզապես անհամատեղելի են։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի այսօր կայացրած որոշմանը։ 

«Դժվար էր պատկերացնել, որ այս դատավորը կարող է այս հարցին օրենքին մոտ ինչ–որ լուծում տալ»,–ասաց նա՝ նշելով, որ հետագայում մանրամասն կերպով կանդրադառնան դատարանի որոշմանը։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։    

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել։

Բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետն ու ԱԺ նախագահը բացահայտ ճնշում են գործադրել դատարանի վրա. Ալումյան
Սրանից ավելի բացահայտ եւ ուժեղ ճնշում հնարավոր չի մտածել, եթե չենք խոսում ֆիզիկական ճնշման մասին...
Քոչարյանին գրավի դիմաց ազատելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու մասին...
Քոչարյանի գործի շրջանակներում գործադիրն ու օրենսդիրը պարբերաբար ճնշում են դատական իշխանությանը. Արամ Օրբելյան
Պաշտպանը շեշտեց, որ ՍԴ–ի կողմից 300.1 հոդվածի վարույթ ընդունումը հաստատում է, որ կա լուրջ կասկած, որ չի համապատասխանում Սահմանադրությանը...
Դատարանի պատժամիջոցները Քոչարյանի գործով. Տուժողը քիչ էր մնում տուգանք ստանար ֆիզիոլոգիական կարիքների պատճառով
Պաշտպանական կողմի եզրափակիչ ելույթի ժամանակ տուժողներից մեկն անսպասելի կանգնեց եւ փորձեց ուղղվել դեպի ելքը…
Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան
Իրենք արհեստականորեն շեղեցին բուն խնդրից…
850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում
Առաջինը քննությունից թաքնվելու հանգամանքը՝ երեւի դատախազության աշխատողների համար դժվար է հասկանալ , բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել...