News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Saudi Aramco-ն մտահոգ է Պարսից ծոցի վերջին իրադարձություններից, բայց կարող է բավարարել իր հաճախորդների պահանջմունքները փորձի եւ հավելյալ պահուստային հզորությունների առկայության շնորհիվ, ասել է ընկերության ղեկավարը։

«Այն, ինչ տեղի է ունենում Պարսից ծոցում, անշուշտ, անհանգստացնում է մեզ»,- ասել է նավթային հսկայի ղեկավար Ամին Նասերը Reuters-ի հարցազրույցում։ «Միեւնույն ժամանակ, անցած տարի մենք մի շարք ճգնաժամեր ենք ապրել... մենք միշտ կատարել ենք մեր պարտավորությունները հաճախորդների առջեւ, եւ մենք իսկապես ճկունություն ու համակարգի հասանելիություն ունենք հավելյալ պահուստային հզորությունների տեսակետից»։

Նավթի գները բարձրացել են Պարսից ծոցի մոտ լցանավերի վերջին գրոհներից եւ աշխարհում գլխավոր նավթային զարկերակներից մեկի անվտանգության առիթով անհանգստության ուժեղացումից հետո։

Նասերը, որը Սեուլ է եկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանի այցի նախօրեին, ասել է, որ Aramco-ն չի նախատեսում ավելացնել օրական 12 միլիոն բարելի ընթացիկ առավելագույն արտադրողականությունը՝ հաշվի առնելով զգալի պահուստային հզորությունները։

«Եթե նայենք մեր արտադրությանը, ապա այն տատանվում է օրական մոտ 10 բարելի մակարդակի սահմաններում, այնպես որ մենք իսկապես ունենք հավելյալ պահուստային հզորություններ»,- ասել է նա։

Aramco-ն ձգտում է դառնալ առաջատարներից մեկը գազի համաշխարհային շուկայում եւ մշակում է սեփական ռեսուրսները, ինչպես նաեւ դիտարկում է ԱՄՆ, Ռուսաստանի, Ավստրալիայի եւ Աֆրիկայի գազային ակտիվները։

Նասերն ասել է, որ Aramco-ն բանակցություններ է վարում Նովատեկա Արկտիկ նախագծի, ինչպես նաեւ հնդկական Reliance Industries-ի բաժնի գնման մասին։

«Մենք կշարունակենք ուսումնասիրել տարբեր շուկաների եւ տարբեր ընկերությունների հնարավորությունները, իսկ դա որոշակի ժամանակ կպահանջի»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ