News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագհահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը դիտարկում է որպես երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմում Պեկինի դիրքորոշումը հասկանալու հնարավորություն, հաղորդում է  Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյային:

Ճապոնիայում G20 գագաթնաժողովին սպասված հանդիպումը կդառնա երկու առաջնորդների առաջին անձնական հանդիպումը այն բանից հետո, երբ բանակցությունները մայիսին ընդհատվել էին, ինչը հանգեցրել էր ԱՄՆ չինական ապրանքների ներկրման սակագների բարձրացման:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, ով խոսել է անանուն մնալու պայմանով, հրաժարվել է  մանրամասն տեղեկատվություն տրամադրել հանդիպման ծրագրերի վերաբերյալ, ասելով միայն, որ ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա Օսակայում գագաթնաժողովի երկրորդ օրը, որը մեկնարկում է ուրբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ