News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիան կհանվի բարձրտեխնոլոգիական F-35 կործանիչների ծրագրից, եթե գնի ռուսական Ս-400 համակարգեր։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի F-35-ները որեւէ կերպ ապակայունացվեն ռուսական այդ համակարգով։ Ընդ որում՝ նա նշել է, որ Թուրքիան, ըստ երեւույթին, պատրաստ չէ «հրաժարվել գնումից»։

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ մյուս դաշնակիցները քանիցս հայտարարել են, որ Ս-400-ներն անհամատեղելի են այլ համակարգերի հետ եւ սպառնալիք են ներկայացնում անվտանգությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ը երկյուղում է, որ ռուսական համակարգը F-35-ը ավելի խոցելի կդարձնի, քանի որ կարող է իմանալ նրա թույլ տեղերը։ Վաշինգտոնը քանիցս նախազգուշացրել է Անկարային պատժամիջոցներ մտցնելու հնարավորության մասին, եթե գնումը կատարվի։ Բայց Թուրքիան պնդում է, որ չի հրաժարվի Ս-400-ներ գնելուց։ Սպասվում է, որ ռուսական համակարգի մատակարարումները կսկսվեն հուլիսի առաջին կեսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել