News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Թեհրանի հետ իրական բանակցությունների համար, եւ «ամենը, ինչ պետք է Իրանին, բաց դռներից ներս մտնելն է»։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետներն աշխատում են ողջ տարածաշրջանում՝ հույսով, որ ելք կգտնեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունից, բայց իսլամական հանրապետության լռությունը «խլացուցիչ» էր։ «Ոչ մի ապացույց չկա, որ Իրանն ընդունել է ռազմավարական որոշում՝ հրաժարվելու միջուկային զենքից»,- ասել է նա։

Բոլթոնը նշել է, որ «բոլոր տարբերակները մնում են սեղանին», եթե Իրանը գերազանցի ուրանի հարստացման սահմանաշեմը։

Պատասխանելով  Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին հարցին, եթե նա գերազանցի ուրանի պաշարների 300 կիլոգրամանոց շեմը, որը նշված է միջուկային համաձայնագրում, Բոլթոնն ասել է, որ «Իրանի համար շատ լուրջ սխալ կլիներ անտեսել այդ սահմանափակումները»։ Նրա խոսքով՝ Իրանը «պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու իր նպատակից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ