News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միշարինի գլխավորությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հերքել է ԶԼՄ-ներում արծարծվող տեղեկատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ պատվիրակության վաղվա հանդիպման մասին։

«Վարչապետի օրակարգում նման հանդիպում չկա, եւ նախատեսված չի էլ եղել»,- նշել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ նախատեսված է հանդիպում փոխվարչապետի մակարդակով։

ՀԿԵՈւ մամուլի ծառայությունում նույնպես հաստատել են ռուսական պատվիրակության այցը, բայց դժվարացել են  ինչ-որ բան ասել պատվիրակության օրակարգի մասին։

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել։

2018 թվականի օգոստոսի 15-ի գիշերը Հայաստանի պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ՀԿԵՈւ գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, հարուցվել է քրեական գործ 9,7 մլն դրամ (19 հազար դոլար) ԱԱՀ չվճարելու մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն…
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների հետ
Զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ ներդրած ՌԴ առաջատար...
Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ. քննարկել են ՍԴ խնդիրն ու Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը
Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես...
«Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ
Ի դեպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբեւէ չէր եղել...
Սահմանին ծածանվող ՀՀ եւ ՌԴ պետական դրոշները մեր բարեկամական հարաբերությունների խորհրդանիշն են. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ…