News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ավտոմեքենայով ժամանեց  «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։

ԱԱԾ շենքի դարպասի մոտ Քոչարյանը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ, ողջունեց հավաքված իր աջակիցներին, գրկախառնվեց որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։

Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանի դատարանի որոշումը, Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»։

Հարցին՝ արդյոք ասելիք չունի, Քոչարյանը պատասխանեց. «Օ՜, էնքան ասելիք ունեմ»։

Այդ ընթացքում երկրորդ նախագահի աջակիցները վանկարկում էին «Քոչարյան, հերոս» և «Փաշինյան, դավաճան»։

Դրանից հետո Քոչարյանը կրկին նստեց մեքենան և մտավ կալանավայր։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որքա՞ն կտեւի Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացը
Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ քննարկի խափանման միջոցի հարցը…
Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել. Սեւակ Թորոսյան
Դա նշանակում է, որ այդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանը չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել, քանի որ չունի այդ կարծիքը…
Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին
Մեկ տարվա ընթացքում այս գործով շատ ոտնձգություններ են եղել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ՝ մարդու իրավունքների…
Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելը ճիշտ որոշում էր. Հայկ Ալումյան
Փաստաբանի խոսքով` ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիմելը նոր…
Դատարանն արդեն 24 օր չի քննում Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
Դեռեւս հունիսի 27-ին, մենք միջնորդություն ենք ներկայացրել առաջին ատյանի…
Եթե Քոչարյանին կալանավորելու հիմքեր լինեին, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար չէր լինի. Հայկ Ալումյան
Ալումյանի խոսքով` մինչ այդ իշխանությունները ստիպված էին դատավորների վրա առանձին ձեւով ճնշում գործադրել…
Ամենաշատ