News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն։

Նա համառորեն թույլ չի տալիս փակել նախկին իշխանությունների էջը, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում անցյալի հետ պայքարում։

Նա քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում և խուսափում է ապագայի քաղաքականությունից։

Մենակ չեմ հասկանում, թե ինչու՞ է անցյալի հետ պայքարում թիրախ ընտրվել միայն Ռոբերտ Քոչարյանը։

Միգուցե Փաշինյանը կբացատրի այս կազուսը, կամ էլ կհայտարարի, որ ինքը չի միջամտում քննչական մարմինների աշխատանքներին . . .

Տեսնենք, առաջիկայում պարզ կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ