News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ «Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի հետ կապված միջոցներ է ծրագրում Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է AP-ը:

Փետրվարին Միացյալ Նահանգները 1987 թվականին կնքված պատմական պայմանագրից դուրս գալու 6-ամսյա գործընթաց սկսեցին՝ Ռուսաստանին մեղադրելով պակտի պահպանումից հրաժարվելու մեջ:

Աման հրաժարման մեջ: ՄՓՀՀՈ-ն կչեղարկվի, եթե Ռուսաստանը մինչ օգոստոսի 2-ը չմտափոխվի, իսկ ՆԱՏՕ-ի նախարարները մտածում են՝ ինչ պատասխան քայլեր կարելի է ձեռնարկել:

«Վաղը մենք հետագա քայլերի մասին որոշում կընդունենք»,- ասել է Ստոլտենբերգը:

Պայմանագրով արգելվում է 500-50000 կմ հեռահարության բալիստիկ եւ թեւավոր հրթիռների արտադրությունը, փորձարկումն ու տարածումը:

Պենտագոնը ինֆորմացիայով կիսվել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ՝ պնդելով, որ ռուսական 9M729 հրթիռային համակարգը հակասում է պայմանագրին: Պենտագոնը կարծում է, որ ցամաքային թեւավոր հրթիռը կարող է Մոսկվային հնարավորություն տալ միջուկային հարված հասցնել Եվրոպայի ուղղությամբ առանց նախազգուշացման:

Իսկ Մոսկվայում պնդում են, որ հրթիռի հեռահարությունը կազմում է առնվազն 500 կմ, եւ որ ԱՄՆ-ն է խախտում պայմանագիրը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ