News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Վալյադոլիդում  8-ամյա տղայի վեճն իր հասակակից աղջկա հետ զանգվածային անկարգությունների է վերածվել, որոնք ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժնամն միջամտություն են պահանջել, հաղորդում է  Europa Press-ը:

Դեպքը տեղի է  ունեցել կիրակի երեկոյան, երբ Իսպանիայում նշվում էր Սան Խուան տոնը: Վալյադոլիդի հրապարակներից մեկում 8-ամյա տղան հարվածել է հասակակից աղջկան, որի ծնողները սկսել են պաշտպանել իրենց դստերը: Տղայի ընտանիքի անդամներին դուր չի եկել  նրա հասցեին վիրավորական արտահայտությունները եւ նրանք իրենց հերթին սկսել են աղջկա ծնողների հետ վիճել:

Երբ ոստիկանության չորս ջոկատ է ժամանել դեպքի վայր, մոտ 50 մարդու մասնակցությամբ զանգվածային վեճը տեղի է ունեցել արդեն հարեւան փողոցներում: Այդ պատճառով ոստիկանները լրացուցիչ ուժեր են կանչել, այդ թվում հատուկ ջոկատայիններին:

Ձերբակալվել են տղայի հորեղբայրը եւ հայրը, որոնք դիմադրություն են ցույց տվել իրվապահներին եւ նրանց վնասվածքներ պատճառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ