News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը սպառնում է հին հունական հուշարձաններին, այդ թվում՝ Ակրոպոլիսին, որն աշխարհում ամենաայցելվող հուշարձաններից է, հաղորդում է Reuters-ը:

Օդի աղտոտումն ու թթվածնային անձրեւները քայքայում են մարմարը, իսկ էքստրեմալ եղանակը՝ հորդառատ անձրեւներ կամ երաշտ, կարող են հնագույն տաճարներում եւ պատերի վրա կառուցվածքային խնդիրների հանգեցնել:

Չնայած նրան, որ Ակրոպոլիսի բլուրը, որի վրա է գտնվում Պարթենոնի տաճարը (Հունաստանի թերեւս ամենալավ պահպանված հնագիտական հուշարձանն է), կան նախանշաններ, որ կլիմայի փոփոխությունը կարող է ազդել այդ հուշարձանի վրա:

«Հնագույն քաղաքի պատերն առավել հակված են փլուզմանը»,- գործակալությանն ասել է Հունաստանի մշակույթի նախարարության խոսնակ Մարիա Վլազակին:

Պարթենոնի տաճարը, որը գտնվում է Աթենքի սրտում, պատկանում է անտիկ դարաշրջանին՝ մ.թ. 5-րդ դարին:

Տասնամյակներ շարունակ ջանքեր են գործադրվել Ակրոպոլիսի պահպանման համար:

Վլազակիի խոսքով՝ տարեցտարի ավելի շատ խնդիրներ են առաջանում, եւ մեծ գումարներ են ներդրվում հուշարձանների պահպանման համար:

Վերջին 10 տարում Աթենքի տարածքը տուժել է ջրհեղեղներից եւ անտառային հրդեհներից: 2007 թվականին Պելոպոնես կղզում անտառային հրդեհը հին Օլիմպիայի տաճաներ եւ ստադիոններ փլուզեց:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ