News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում իր թեկնածուի պարտությունից հետո ոչ թե պարզապես կորցրեց իր անհաղթելիությունը, այլ կորցրեց Թուրքիան, գրում է Jerusalem Post-ը:

«Էրդողանը քարոզարշավ անցկացրեց՝ ձեռքի տակ ունենալով պետական ապարատը, ԶԼՄ-ների մեծ մասը, հիմնադրամները: Եվ այդուհանդերձ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները»,- գրում է Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանի հրավիրված գիտնական Պինար Տրեմբլեյը:

«Հունիսի 23-ին Էրդողանը կորցրեց Թուրքիան պաշտոնապես եւ անվիճելիորեն»,- գրում է հեղինակը:

Առաջին հերթին, Էրդողանը կորցրեց ընտրողներին: Երկրորդ հերթին, թուրք ընտրողները արագ կորցրեցին իրենց սերը դեպի Էրդողանը:

«Ընտրողների աջակցության կորուստը Էրդողանի համար լեգիտիմության կորուստ է նշանակում, եւ նա չի կարող իրեն թույլ տալ քննադատորեն գնահատել սեփական ձախողված քաղաքականությունը»,- կարծում է փորձագետը:

Երրորդ հերթին, Էրդողանը, հավանաբար, նախագահական հրամանագրերը կօգտագործի մունիցիպալ իրավասությունների սահմանափակման համար:

Եվ, վերջապես, Թուրքիայում ճնշումների խորացման ֆոնին, երբ շատերը կորցնում են իրենց աշխատանքը, մեծ է Էրդողանի եւ նրա շրջապատի նկատմամբ դատական հետապնդման հնարավորությունը:

«Նման ռիսկը նվազագույնի հասցնելու համար նրանք հաճախ են փոխում օրենքն ու կանոնները: Կարծում եմ՝ Թուրքիային ծանր օրեր են սպասվում»,- կարծիք է հայտնել Տրեմբլեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ