News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորները փորձում են հասկանել, թե ինչպես են սոցիալական ընկերությունները, օրինակ՝ Facebook-ն ու Google-ը, օգտագործում ալգորիթմերն ու արհեստական ինտելեկտը օգտատերերի ներգրավման նպատակով նոր կոնտենտի տրամադրման համար, գրում է Reuters-ը:

Կոմերցիայի, տեխնոլոգիաների եւ նորարարությունների հարցերով Սենատի ենթահանձնաժողովը լսել է հետազոտողների կարծիքները, որոնք քննադատել են օգտատերերի համար կոնտենտի ընտրության համար արհեստական ինտելեկտի օգտագործումը: Սենատորներն ասում են, որ այդ կոնտենտի մեծ մասը դավադրություն է եւ ինֆորմացիայի շեղում Youtube-ում, Facebook-ում եւ այլ հարթակներում:

Կոնգրեսն ամիսներ է ծախսել օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու հարցում նոր միջոցների քննարկման համար:

Սենատոր Բրայան Շատցն ասել է, որ սոցցանցերը ալգորիթմեր են օգտագործում, որոնք ապահովում են առավել էքստրեմալ եւ սադրիչ կոնտենտը, եւ դրանք պետք է առավել թափանցիկ լինեն: Նրա խոսքով՝ խնդիրը մարդկային գործոնի բացակայությունն է:

«Եթե Youtube-ի, Facebook-ի եւ Twitter-ի աշխատակիցները, եւ ոչ թե համակարգիչները, խորհուրդներ տային, ապա կնախընտրե՞ին այդ սարսափելի տեսանյութը: Ալոգրիթմերը բարոյազուրկ են»,- ասել է Շատցը:  

Սենատոր Ռիչարդ Բլյումենտալը համաձայնել է Շատցի հետ՝ հավելելով, որ դրան գաղտնի են:

Google-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը լսել է սենատորների մտավախությունները:

Հանձնաժողովի ղեկավար հանրապետական Ջոն Տյունը նշել է, որ «այդ հարձակների հետեւում կանգնած հզոր մեխանիզմները հնարավորություն ունեն ազդել միլիարդավոր մարդկանց մտքերի եւ պահվածքի վրա»:

Google-ի դիզայնի էթիկայի հարցով մասնագետն իր հերթին նշում է, որ սոցցանցերը մեծ իշխանություն եւ գործիքներ ունեն, որոնք նման են խաղային ապարատներին եւ կարող են մարդկանց ներգրավել գործընթացի մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին դեպի թվային ապագա». N2 միջազգային ֆորումը միավորել է ինտերնետի պատասխանատուներին
Մեր աշխատանքի ամենակարեւոր բառը կոորդինացիան է։ Մենք ունենք տվյալների մեծ հոսքեր եւ շահագրգիռ կազմակերպություններին կապում ենք միմյանց...
«Հայկական վիրտուալ կամուրջ»-ը Հայաստանը կմոտեցնի տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին. Նախարար
Գործարար համաժողովում նախարարը հանդես է եկել զեկույցով՝ «Նոր Հայաստան, նոր հնարավորություններ» թեմայով...
Հատվածայնությունը ինտերնետի «միջուկային խնդիրն է»․ Ֆրեդերիկ Դոնկ
Նա ընդգծեց, թե անհրաժեշտ է հասկանալ այն հանգամանքը, որ ինտերնետը «այլ տիեզերք է», որտեղ այլ օրենքներ են գործում․․․
Լոկալ համացանցը գլոբալ տեղեկատվական հավասարության բանալին է. Յորան Մարբի
«Մենք սովոր ենք համացանցը դիտարկել որպես ինչ-որ գլոբալ երեւույթ...
Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման աշխատանքներ են սկսվել
Մասնավորապես, ասաց, որ հատկապես գյուղերում տեխնիկայի հասանելիության խնդիրներ կան․․․
Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով բոլոր գյուղերը կապահովվեն օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում...
Ամենաշատ