News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները 21 մլն դոլար կհատկացնեն ավազակախմբի զոհերի նույնականացման համար: Զոհերի մնացորդները կուտակվել են դիահերձարաններում եւ զանգվածային հուղարկավորության  վայերում:

Կառավարությունը հայտարարել է, որ այդ գումարը կհատկացվի քրեագիտական տվյալների թարմացման, քրեագիտության 5 նոր կենտրոնների ստեղծման, փորձագետների ներգրավման եւ նոր տեխնոլոգիաների օգտագործման համար:

Ավազակախմբի կողմից ավելի քան 200 000 մարդ է սպանվել եւ ավելի քան 40 000-ն անհետացել այն բանից հետո, երբ 2006թ. նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնը զինված ուժեր ուղարկեց Մեքսիկայի հզոր թմրակարտելների դեմ պայքարի համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ