News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցով ամերիկյան ծրագիրը «դարի հնարավորություն» է պաղեստինցիների համար, հաղորդում է AFP-ը:

«Տնտեսական ծրագիրը Մերձավոր Արեւելքում խաղաղության նախապայմանն է: Պաղեստինի ժողովրդի բարգավաճումն ու տնտեսական աճն անհնար են առանց հակամարտության արդարացի քաղաքական լուծման, որը կապահովի Իսրայելի անվտանգությունն ու կհարգի Պաղեստինի ժողովրդի արժանապատվությունը»,- ասել է Քուշները՝ բացելով Բահրեյնի համաժողովը, որը Պաղեստինը բոյկոտել էր:

Քուշները խոստովանել է ԱՄՆ նախագահի մտադրությունների նկատմամբ լայնորեն տարածված վատատեսությունը:

«Պաղեստինի ժողովրդին իմ ուղիղ ուղերձն այն է, որ չնայած նրան, թե ինչ են ասում անցյալում ձեզ հիասթափեցրած մարդիկ, նախագահ Թրամփն ու Ամերիկան չեն հրաժարվել ձեզանից»,- ասել է Թրամփի փեսան:

Նա չի ընդունել ծաղրական «դարի գործարք» անվանումը՝ այն անվանելով «դարի հնարավորություն»:  

Սպիտակ տան հրապարակած տնտեսական ծրագիրը նախատեսում է 10 տարվա ընթացքում 50 մլրդ դոլարի չափով ներդրումներ Պաղեստինում եւ նրա հարեւան արաբական երկրներում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ