News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկի զուգարանում այսօր՝ հունիսի 25-նի, հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նշենք, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ բնակավայրի հարեւաններից մեկը բակով անցնելիս նկատել է՝ դրսի զուգարանում մարդ կա, որը կանչերին չի արձագանքում: Տեղեկացրել է հարեւաններին, որոնք էլ տեղյակ են պահել գյուղապետին: Հավաքվածները բացել են զուգարանի դուռն ու տեսել, որ երիտասարդը մահացած է:

Տպել
Ամենաշատ