News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանական թագավորական ընտանիքը 2018 թվականին ռեկորդային 343,5 մլն ֆունտ սթեռլինգ (437,6 մլն դոլար) է վաստակել՝ չնայած Լոնդոնում եւ երկրի այլ շրջաններում իրեն պատկանող կոմերցիոն անշարժ գույքի գնի զգալի նվազեցմանը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Crown Estate ընկերության տվյալներին, որը ղեկավարում է թագավորական ընտանիքի սեփականությունը:

Լոնդոնից դուրս թագավորական ընտանիքի սեփականության գինն ընկել է 7%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   

Սակայն անցած տարի վերջնական արդյունքների վրա ազդել է թագավորական պորտֆելի բաղկացուցիչ էներգետիկ եւ ենթակառուցվածքային գնի կտրուկ աճը՝ 14%-ից մինչեւ 1,6 մլրդ ֆունտ սթեռլինգ (2 մլրդ դոլար):

Բրիտանական թագավորական ընտանիքին են պատկանում Անգլիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ծովային հատվածի զգալի մասը, որոնք վարձակալության են տրվում էներգետիկ խմբերին հողմատուրբինների տեղադրման համար:

Բրիտանական օրենսդրության համաձայն՝ թագավորական անշարժ գույքի կառավարումից ստացված ողջ եկամուտն ուղղվում է պետության գանձարանին, որից հետո բրիտանացի միապետն այն 2 տարի անց ստանում է 15%-ի չափով: Պարբերականը նշում է, որ վերջին 10 տարում պորտֆելի արժեքը զգալիորեն աճել է՝ պետությանը բերելով 2,8 մլրդ ֆունտ սթեռլինգ (3,56 մլրդ դոլար): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ