News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին՝ բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները։ Առաջին ատյանի մյուս որոշումը եւս բեկանվեց՝ քրեական վարույթը կասեցնելու եւ սահամանդրական դատարան դիմելու վերաբերյալ։  Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները չէին մասնակցում՝ ի նշան բողոքի, քանի որ ըստ պաշտպանական խմբի՝ դատարանը թույլ չտալով ներկայացնել իրենց դիրքորոշումները՝ կոպտորեն ոտնահարել է մրցակցային սկզբունքը։  Դատարանի այս որոշումից հետո բողոքի ակցիա սկսեցին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները․ նրանք երթով քայլեցին դեպի ԱԱԾ շենք։ Շուտով իր մեքենայով եկավ Ռոբերտ Քոչարյանը։ ԱԱԾ շենքի դարպասի մոտ նա դուրս եկավ մեքենայից եւ ողջունեց հավաքված աջակիցներին։

Այսօր դատական նիստ էր նաեւ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով։ Գրիգորյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով, իսկ դատին նա մասնակցեց անվանասյլակին նստած ։ Ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացավ, Մանվել Գրիգորյանին տրամադրեցին թթվածնային սարք ։ Դատարանը վերացրեց նրա կենսաթոշակի վրա դրված արգելանքը ։ Անվանասալյակի վրա երկար նստել նախկին պատգամավորը չկարողացավ՝ նորից առողջական խնդիր ծագեց։ Դատարանը որոշեց նիստը հետաձգել և նշանակել հուլիսի 2-ին։

Մեկ այլ դատարանում էլ քննվում էր Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի։  Դատարանն արձանագրեց, որ կողմերը պատրաստ չեն վեճը լուծել հաշտությամբ։ Իսկ վեճը ծագել էր, երբ ԱԱԾ տնօրենը հայտարարել էր, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Այս եւ այլ արտահայտություններ Քոչարյանի ընտանիքին վերաբերող՝ հայցվոր կողմը համարում է զրպարտություն եւ պահանջում է հրապարակայնորեն հերքել այն։ Դատավճիռը կհրապարակվի հուլիսի 10-ին։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություների փաթեթը։ Կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» 73 ձայնով։ Ընդդիմադիր խմբակցությունները նոր փաթեթի մեջ սոցիալական բեւեռացման նոր ռիսկեր են տեսնում ։ Հարկային համահարթեցման դեմ բողոքի ակցիա էին անում խորհրդարանի բակում, ՀՅԴ-ի «Ահազանգ» նախաձեռնությունը եկել էր մեծ փուչիկով՝ հայտարարելով, որ նոր օրենսգիրքը կարճ կյանքով փուչիկ է, որի պայթյունը շուտով լսելու ենք։

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը մեր պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը պատահամամբ դեմ է քվեարկել, հետո փորձել է ուղղել սխալը, բայց ԵԽԽՎ կակոնադրությամբ քվեն փոխել հնարավոր չէ։ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է, թե ի հեճուկս որոշ չարագուշակների, ռուս գործընկերների հետ բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել։ Ավելին պատգամավորը տեղեկացրել է, որ քննարկում են մերձեցման երեկո կազմակերպելու հարցը։

Թբիլիսիի ցույցերը հնարավոր է հասնեն այլ քաղաքներ, կազմակերպիչները հայտարարել են, որ եթե կառավարությունը չկատարի իրենց պահանջները, ցույցեր կանեն նաեւ Բաթումիում եւ Փոթիում ։ Իսկ խորհրդարնն այդ պահանջները քննարկելու անհաջող փորձ է արել, պատգամավորները հայտարություններից հետո սկսել են արդեն հաշիվներ մաքրել դահլիճում, աղմկել ու քաշքել իրար ։ 

Այս իրավիճակին զգայուն է արձագանքում վրացական լարին՝ մեկ օրում գրանցելով ռեկորդային անկում։ 1 դոլարն արդեն արժե 2 ու 79 լարի, երբ երեկ դեռ 2 ու 77 էր։ 

Հունիսի 26-ին Հայաստանի հյուսիսային մարզերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38:

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 477 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 608, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 61 դրամ։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ