News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ստեֆանի Գրիշամին նշանակել է Սպիտակ տան գլխավոր խոսնակի պաշտոնում: Մինչ այդ Գրիշամը նրա կնոջ՝ Մելանիայի խոսնակն էր:

Գրիշամը նաեւ կզբաղեցնի հաղորդակցության գծով տնօրենի ռազմավարական պաշտոնը:

«Ուրախ եմ հայտարարել, որ Ստեֆանի Գրիշամը կզբաղեցնի հաղորդակցության գծով տնօրենի ռազմավարական պաշտոնը: Նա 2015 թվականից ինձ հետ էր աշխատում, նա շատ լավ մարդ է եւ կարող է լավ ծառայել մեր երկրին ու վարչակազմին»,- Twitter-ում գրել է Մելանիա Թրամփը:

Գրիշամը Թրամփի աջակիցն է: Նա միացել է Թրամփի նախագահական քարոզարշավին 2015 թվականին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ