News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը վիրավորական է Իրանի ժողովրդի համար: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է IRNA-ն:

«Միջուկային զենքի արգելման մասին որոշում կայացրած անձի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն անտեղի եւ անբացատրելի քայլ է»,- Twitter-ում գրել է Ռաբիին: 

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնց թիրախում են Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հրամանատարները, Իրանի հոգեւոր առաջնորդն ու Իրանի ԱԳ նախարարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ