News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 6-րդ փողոցում գտնվող տներից մեկի այգում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 19:10-ին:

Այրվել են մոտ 13 հա բուսածածկույթ, մոտ 5 քմ մետաղյա ծածկի կախովի պլաստմասսայե առաստաղը և ջերմահարվել 25 պտղատու ծառ:

Տպել