News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 2 կոնգրեսական երեքշաբթի հայտնել են, որ ռազմական բյուջեում փոփոխություն են առաջարկել, որը նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեմոկրատ Ռո Հաննան եւ հանրապետական Մեթ Գեթցը առաջարկել են փոփոխություն կատարել, որը թույլ չի տա համանման գործողությունների ֆինանսավորումը: ԱՄՆ-ում Կոնգրեսն է ամբողջությամբ վերահսկում բյուջեի ծախսային մասը:

«Անցյալ շաբաթ ականատես եղանք, որ նախագահ Թրամփը ընդամենը մի քանի րոպեով էր հեռու Իրանին հարված հասցնելուց եւ ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում եւս մեկ՝ մեկ տրիլիոն դոլար արժեցող պատերազմի մեջ ներքաշելուց: Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Թրամփը խոստացել էր վերջ տալ արտասահմանում թանկարժեք պատերազմներին, բայց հաշվի առնելով, թե ինչ խորհրդականների է ընտրել եւ նրա վերջին ռիսկային գործողությունները, նա իր խոստումը չի կատարում»,- իր հայտարարության մեջ նշել է Հաննան:

Գեթցը, որը Թրամփին հաճախ է աջակցում, իր հերթին, հայտարարել է, որ այդպիսի հարցերը պետք է որոշի Կոնգրեսը:

«Այս փոփոխությունը հաստատում է այն, թե նախագահ Թրամփն ինքը ինչ գիտի եւ ինչին է հավատում. աննպատակ, ոչ սահմանադրական, Մերձավոր Արեւելքում անվերջանալի պատերազմները Ամերիկային թուլացնում են, այլ ոչ թե ամրապնդում: Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ստանա եւ ամբողջ աշխարհում խաղաղությանը սպառնա, բայց Կոնգրեսը պետք է վճռականորեն հասնի նրան, որպեսզի ցանկացած ռազմական գործողություն վարվի Սահմանադրությանը համապատասխանելով»,- հայտարարել է Գեթցը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հավանություն է տվել Իրանին հարված հասցնելուն՝ ԱՄՆ հետախուզական անօդաչուն խփելու վրեժը լուծելու համար, բայց վերջին րոպեին մտքափոխվել էր եւ հրամանը չեղարկել:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ ցանկացած ռազմական կոնֆլիկտ պահանջում է Կոնգրեսի թույլտվությունը: Հարցը, թե վարչակազմն առանց Կոնգրեսի թույլտվության ինչպիսի ռազմական գործողություններ կարող է կիրառել, ԱՄՆ-ում տարբեր կերպ է մեկնաբանվում, եւ կանոնների ընդհանուր ըմբռնում չկա: ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսվում է, որ վարչակազմին ռազմական գործողությունների թույլտվություն Կոնգրեսն է տալու, բայց շարունակվում են վեճերն այն մասին, թե ինչը պետք է համարել «ռազմական գործողություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ