News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2049 թվականին Միացյալ Նահանգների պետական պարտքը կհասնի «աննախադեպ մակարդակի»՝ երկրի ՀՆԱ 144 տոկոսին: Այս մասին նշված է երեքշաբթի հրապարակված ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ պետպարտքը այսպիսի ցուցանիշի կհասնի՝ կապված բյուջեի պակասուրդի բարձր մակարդակի եւ երկրի գործող օրենսդրության նորմերի հետ: Զեկույցի հեղինակների խոսքով՝ պետպարտքը 2019 թվականի ՀՆԱ 78 տոկոսից 2029 թվականին կմեծանա մինչեւ 92 տոկոս:

«Պարտքի նման մակարդակը երկրի պատմության մեջ ամենաբարձրը կլինի եւ էլ ավելի կաճի: Բյուջեի մեծ պակասուրդի եւ աճող պարտքի հեռանկարը երկրի համար զգալի վտանգներ է պարունակում եւ քաղաքական գործիչների առջեւ լուրջ դժվարություններ է առաջացնում»,- նշված է զեկույցում:

Խելացի շտկել

Վարչությունն առաջարկում է առաջիկայում փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ, որպեսզի կանգնեցվի պետպարտքի աճը: Փաստաթղթում, սակայն, ընդգծվում է, որ պետք է ողջամիտ շտկումներ արվեն: Այսպես՝ եթե Կոնգրեսը հարկման ծրագրերի եւ պետական ծախսերի օրենսդրությամբ հաստատված փոփոխությունները անվավեր համարի, ինչին աջակցում են շատ քաղաքական գործիչներ, պետպարտքը կարող է աճել մինչեւ ՀՆԱ 219 տոկոս:

Մարտի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ֆինանսական գործարքները շարունակելու համար «արտակարգ միջոցառումներ» է օգտագործել՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկիրը հասել է պետպարտքի առաստաղին, որը օրենսդիրները առաջիկայում պետք է բարձրացնեն: Այս որոշումը ԱՄՆ կառավարությանը թույլ կտա ժամանակավորապես շարունակել վճարել հաշիվները՝ չխախտելով օրենքով սահմանված պետպարտքի առաստաղը:

ԱՄՆ պետպարտքը

Ներկա պահին ԱՄՆ պետպարտքը կազմում է մոտ 22,1 տրլն դոլար։ Ինչպես ընթացիկ տարվա հունվարի սկզբին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը, որը վերլուծել է ֆիննախի տվյալները, Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարում (2017 թվականի հունվարի 20-ից) այն ավելացել է ավելի քան 2 տրլն դոլարով։

ԱՄՀ կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ պետպարտքը 2023-ին կավելանա՝ կազմելով մինչեւ ՀՆԱ 117 տոկոս։

2018 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից) պետպարտքին պետք էր վեց ամսից մի փոքր ավելի, որպեսզի 20 տրիլիոնից բարձրանար 21 տրիլիոն դոլարի։ Կոնգրեսի պահպանողականներն, ընդ որում, հայտարարում են, որ կառավարության ծախսերը շարունակում են մնալ անվերահսկելի, եւ դա կարող է հանգեցնել էլ ավելի մեծ պակասուրդի հաջորդ տարիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ