News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ – 2019» վարկանիշը։

Պարբերականի թոփ-150-ում կան նաեւ հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանցիներ տարբեր ոլորտներից։

Մասնավորապես, «բիզնես» կարգում պարբերականը ներառել է «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի, իսկ «մեդիա» կարգում՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունը։

Ցանկում տեղ են գտել նաեւ Farfetch ընկերության զարգացման գծով տնորեն Մարտին Ավետիսյանը (մոդա), «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (մշակույթ), ռեստորանատերեր Արամ Մնացականովը եւ Ալեքսանդր Օգանեզովը (կերակուր), ինչպես նաեւ բյուրեղագիր-տեսաբան, ՌԳԱ ակադեմիկոս Արտեմ Օգանովը (տեխնոլոգիաներ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ