News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երեւան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր հետ, որի ժամանակ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ըստ հաղորդման՝ 65-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մահացել է:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը: 65-ամյա տղամարդու դիակի արտաքին զննությամբ արձանագրվել են գլխի, դեմքի եւ կրծքավանդակի հատվածներում բազմաթիվ վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: 1954թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի եղբայրը՝ ծնված 1957 թվականին, եւ հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, առգրավվել են տուժողի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ