News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Իտալիայի տարբեր շրջաններում ավելի քան 120 մարդ ձերբակալվել է կամորայի հզոր հանցավոր կազմակերպության (կենտրոնացած է հարավիտալական Կամպանիա մարզում) գործունեությանը հանցակցության մեղադրանքով, լրագրողներին տեղեկացրել են Նեապոլի դատախազության ներկայացուցիչները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունն առավոտ շուտ իրականացրել են կարաբիներների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները։ Ինչպես հայտնի է դարձել, գործի հետաքննությամբ համատեղ զբաղվում էին Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը, պետական ոստիկանությունը եւ ֆինանսական գվարդիան։ Այս անգամ հարվածի տակ են ընկել կամորայի  Կոնտինի, Մալարդո եւ Լիչարդի ազդեցիկ կլանները։ Խուզարկությունների ժամանակ առգրավվել է մոտ 130 մլն եվրո ընդհանուր արժեքով գույք։

Ձերբակալված ավազակները մեղադրվում են մաֆիոզ գործունեությանը հանցակցության, թմրանյութերի մաքսանենգության, դրամաշորթության, հանցավոր ճանապարհով ձեռք բերված «փողերի «լվացման», այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ քննության շրջանակում պարզվել են «պետական կառույցների գործունեությանը միջամտության» փաստեր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում բազմությունը ծեծելով սպանել է երեք տղամարդու խոշոր եղջերավոր կենդանիներ գողանալու համար
Վերջին տարիներին Հնդկաստանում հաճախացել են մարգինալ խմբերի ներկայացուցիչների, մասնավորապես, մահմեդականների եւ դալիթների սպանությունների դեպքերը…
Նոր բացահայտում՝ «Սեւան ազգային պարկում»
Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության...
Երեւանում թալանել են «Ջոս» ռեստորանային համալիրի երգչի ավտոմեքենան
Է.Մակարյանը ոստիկաններին հայտնել է նաեւ, որ ինքը «Ջոս» ռեստորանային համալիրի երգիչ է...
Զորամասի հրամանատարի դրդմամբ N զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ. Գործն ուղարկվել է դատարան
Առաջադրված մեղադրանքներում բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է...
Դանակահարություն Քաջազնունի փողոցում. դեպքի վայրում գտել են մահականման առարկա եւ ծալովի դանակ
«Գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նար-Դոսի փողոցի 18-ամյա բնակիչ...
Հետախուզվող 35-ամյա կինը 1,5 տարի անց վերադարձել է Հայաստան
Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը…
Ամենաշատ