News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Մոսկվայի Բասմանի դատարանը քննության խնդրանքով երկարացրել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից կրտսերի՝ Մարիայի «որոշակի գործողությունների արգելքի» ձեւով խափանման միջոցը, դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բավարարել քննության միջնորդությունը, որոշակի գործողությունների արգելքը երկարացնել մինչեւ հուլիսի 28-ը»,- նշված է դատավորի հրապարակած որոշման մեջ:

Աղջիկն իրավունք չունի տանից դուրս գալ երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան 7-ը, ինչպես նաեւ կողմնակի անձանց հետ շփվել:

Նիստը տեղի է ունեցել փակ ռեժիմով, ներկաներին թույլ են տվել մտնել միայն որոշումը հրապարակելիս: Երկու այլ դահլիճներում զուգահեռ քննարկվել է մյուս երկու քրոջ խափանման միջոցի երկարաձգման հարցը:

Հունիսի կեսին քննչական մարմինը Խաչատրյան քույրերին առաջադրել էր բոլոր հնարավոր որակումներից ամենածանր՝ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանության մեղադրանք: Աղջիկներին սպառնում է 8-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում գաղութում:

Փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ որակումն անփոփոխ է մնացել, չնայած հաստատվել է, որ քույրերն ապրել են «բազմամյա հոգեկան վնասվածքներ պատճառող պայմաններում»: Պաշտպանական կողմի կարծիքով՝ մի քանի տարի շարունակ աղջիկների հայրը՝ Միխայիլ Խաչատրյանը, դուստրերին պարբերաբար ծեծել է եւ «կիրառել սեռական բռնություն»: Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում:

Մեծ արձագանք ստացած սպանությունը կատարվել է անցյալ տարվա հուլիսի 27-ին. Քննության վարկածով՝ 3 քույրերը 57-ամյա հորը սպանել են Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Ձերբակալվածներին նախ տեղափոխել են մեկուսարան, բայց հետո մեղմել են խափանման միջոցը՝ մինչեւ «որոշակի գործողությունների կատարման արգելք»:

Թե մեղադրյալներին կոնկրետ ինչ է արգելվում կատարել՝ պարզ չէ: Հայտնի է միայն, որ նրանց չի կարելի խոսել բջջայինով եւ համացանցից օգտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ