News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաքվի դատարանը հունիսի 14-ին որոշել է կալանքի տակ վերցնել լրագրող Փոլադ Ասլանովին։ Ասլանովն ինքը չի ընդունում պետական դավաճանության մեղադրանքը։ Փաստաբան Սադիգովը հաստատել է տեղեկությունը, որ Ասլանովը մեղքը չի ընդունում։

Քննությունը պնդում է, որ Ասլանովը հաճախ հանդիպումներ է ունեցել հեռավոր արտասահմանում (քննության կողմը չի նշում, թե որ արտասահմանյան երկրներում) օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Իրականում նա երկու անգամ մեկնել է Իրան եւ մեկ անգամ՝ Վրաստան։ Այս այցելությունները պատրաստ են հաստատել ուխտագնացների խմբերի ղեկավարները։

2018 թվականի ապրիլից մինչեւ 2019 թվականի ապրիլ Ասլանովը ծառայել է բանակում եւ արտասահման մեկնել չէր կարող, իսկ բանակից վերադառնալուց հետո նա չի լքել Ադրբեջանի սահմանները։

Մեդիա-իրավունքի ինստիտուտի իրավաբան Հալիդ Աղալիեւը ներկայացրել է ինտերնետ-ռեսուրսների բովանդակությունը, որոնց գլխավոր խմբագիրն է Փոլադ Ասլանովը։ «Դրանք լրատվական ռեսուրսներ են, որոնք քննադատում են իշխանություններին, բայց քննադատությունը վերաբերում է առանձին պաշտոնյաների։ Կան նաեւ իրավապաշտպան բնույթի նյութեր՝ տեղեկատվություն բանտերում կտտանքների մասին, այդ թվում դատապարտյալ հավատացյալների (կտտանքներ)»,- ասել է իրավաբանը։ Լրագրողի կալանումը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանում քաղաքական ենթատեքստ ունեցող հետապնդումներն իրենց բնույթով դարձել են զանգվածային եւ դաժան անգամ խորհրդային շրջանի համեմատ։ Թեեւ անհրաժեշտ է նշել, որ  այլախոհության եւ քաղաքական ընդդիմության ճնշումն այդ հանրապետությունում վաղեմի ավանդույթ է։ Քաղաքական հետապնդումների (մանավանդ քրեաիրավական ոլորտում) լայն տարածման պատճառներից մեկը նախագահ Հեյդար Ալիեւի ռեժիմն էր։ Նրա իշխանության գալուց հետո մոտ երկու տարում հեռացվեցին Հ.Ալիեւի շատ պոտենցիալ ընդդիմախոսներ, իրականացան տասնյակ դատավարություններ, հարյուրավոր մարդիկ քաղաքական դրդապատճառներով դատապարտվեցին։ Միայն պաշտոնական տվյալներով 1995-1997 թվականներին դատապարտվել է 683 մարդ։ Դատավճիռները 10 տարուց պակաս ազատազրկում չէին նախատեսում՝ գույքի առգրավմամբ, ինչը պետության վրեժն էր ոչ միայն այդ մարդկանց, այլ նաեւ նրանց ընտանիքների հանդեպ։

Եվ այսօր բանտերում ու կալանավայրերում են գտնվում մեծ թվով դատապարտյալներ՝ քաղաքական դրդապատճառներով։ ԱՀ-ում իրականացված բոլոր համաներումները կատարվում են ըստ այն հոդվածների, որոնցով դատապարտվել են այսպես կոչված «ժողովրդի թշնամիները»։

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ