News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գաղտնիք չէ, որ մինչ օրս Արցախի հարցում ստատուս քվոն պահպանվել է եւ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ու մեզ համար աղետալի լուծման մեխանիզմը չի գործարկվել ադրբեջանական կողմի առավելապաշտական ու կոշտ դիրքորոշումների պատճառով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հայկական կողմը, որպես կանոն, միշտ համաձայնել է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ արված հակահայ առաջարկներին՝ հույս ունենալով, որ ադրբեջանական կողմը կմերժի դրանք:

Սակայն ամեն ինչ վերջ ունի: Այսօր արդեն Ադրբեջանի արտգործնախարարից տեղեկանում ենք, որ ադրբեջանական կողմը դեմ չէ ազատագրված տարածքներում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությանը: Զուգահեռաբար՝ հայկական կողմից, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարից, հստակ պարզաբանման եւ ցանկալի հերքման փոխարեն լսում ենք անհեթեթ ու մշուշապատ դատողություններ:

Նման զարգացումը տրամաբանորեն հանգեցնելու է Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված մեխանիզմի գործարկմանը, ինչն աղետալի կլինի  Հայկական կողմի համար:

ՀՀ իշխանություններին հորդորում ենք սթափվել, հրաժարվել նախորդ ռեժիմի իրավահաջորդությունից, դեն նետել նրա սպառված ու դավաճանական կոնսպեկտը, հրաժարվել Արցախի ինքնորոշման եւ անկախության կեղծ ու կործանարար հայեցակարգից եւ որդեգրել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում ՀՀ-ին Արցախի միացումն ամբողջացնելու ուղին:

Ժամանակն է հասկանալու, որ փակուղային թվացող այս իրավիճակում մենք հայտնվել ենք մեր իսկ մեղքով: Որովհետեւ արցախյան շարժման ընթացքում շեղվել ենք միացման ճշմարիտ ուղուց, դավաճանել ենք ինքներս մեզ եւ ընտրել ենք թուրք-բոլշեւիկյան հակահայ դաշինքով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու եւ Ռուսական կայսրության ազդեցության տակ մնալու ուղին, ինչից էլ բխում է Արցախի կեղծ ինքնորոշման եւ անհեթեթ անկախության կործանարար հայեցակարգը:

Ժամանակն է նաեւ հասկանալու, որ սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ հետսառըպատերազմյան շրջանում դեռեւս պահպանված կոշտ պատկերացումներն ու մոտեցումներն արդեն իրենց տեղը զիջել են ոչ միայն երկրորդ, այլեւ առաջին համաշխարհային պատերազմով գծած սահմանների վերանայման մոտեցումներին:

Եվ որ դա էապես դյուրացնում է խորհրդային ու հետխորհրդային համատեսքստերից հրաժարվելու, Այսրկովկաս կոչվող արհեստական տարածաշրջանից դուրս կյանքը պատկերացնելու եւ Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվող գործընթացներին լիարժեք սուբյեկտի կարգավիճակով՝ առանց ռուսական խնամակալության, մասնակցելու գործը:

Ու, թեեւ ժամանակը սուղ է, ի բարեբախտություն մեզ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը շատ նպաստավոր է առանց կտրուկ քայլերի եւ ցնցումների ՀՀ-ին դե յուրե միացնելու գործընթացն ավարտին հասցնելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ