News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը. չէ որ նախորդ անգամ դա արվեց  նույն գործով առաջին ատյանի դատարանի վճռից հետո։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի. Անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցն այստեղ Քոչարյանը չէ, ոչ էլ կոնկրետ քրեական գործը։  Հարցն այն է, որ երբ դատարանի վճիռը  երկրի ղեկավարի սրտով չի լինում,  հետեւում են նրա կոչերն ու ակցիաները` ճնշում գործադրել դատական համակարգի նկատմամբ։ Այդպես էր մայիսի 18-ին, ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին։ Սա արդեն դատաիրավական համակարգի հանդեպ  ուղիղ ցուցումների ժամանակագրությունն է։

Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը, կեցցե հաղթած արդարադատությո՞ւնը։

Պահվածքը, որը ցուցաբերեց դատավոր Արմեն Դանիելյանը դուրս էր որեւէ նորմից։ Սա կմտնի իրավագիտության դասագրքեր՝ «ինչպես չի կարելի դատավարություն  անցկացնել»  բաժնում։ Սա արդար դատաքննության իրավունքի բացահայտ եւ անվիճելի խախտում էր:

Եթե սա նոր Հայաստանում մարսվի, ապա վստահ եղեք վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր։ Անվերջ դատեր։ Եթե այսօր շատերը վախեցած լռում են, մտածելով թե պատվիրված դատավճիռները կսահամանափակվեն միայն այս դրվագով, ապա չարաչար սխալվում են։ Դարձյալ կրկնում եմ հարցը Քոչարյանը չէ, հարցը Հայաստանում դատական համակարգի ձեւավորվող ավանդույթի մասին է. դատավճիռները պետք է լինեն կոնկրետ մարդու սրտո՞վ։ Իսկ սա գիլյոտին է, որը եթե սկսի աշխատել երբեք չի սահմանափակվելու հներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
Ամենաշատ