News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ հունիսի 26-ի նիստում որոշեց «Երեւանտրանս» եւ «Ձեւավորում» ընկերություններին ազատել 2017-ի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված շահութաբաժինների վճարումը Երեւանի բյուջե սահմանված ժամկետում չկատարելու համար տոկոսների հաշվարկումից ու վճարումից:

Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ այս ընկերությունների 2017-ի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած 24 մլն դրամ եւ 4,3 մլն դրամ զուտ շահույթներից 2018 թվականին Երեւանի բյուջե պետք է վճարեին համապատասխանաբար 9,6 մլն դրամ եւ 1,7 մլն դրամ շահութաբաժիններ, սակայն փաստացի վճարում չի իրականացվել:

Ընկերությունների կողմից շահութաբաժինների գումարների սահմանված ժամկետներում չվճարելը պայմանավորված է Ընկերությունների ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ազատ դրամական միջոցների խիստ անբավարարությամբ:

«Երեւանտրանս» ՓԲԸ-ի ընթացիկ ֆինանսական միջոցների անբավարարությունը հիմնականում պայմանավորված է դեբիտորական պարտքերի հավաքագրման հանգամանքով, որոնք կազմել են 544.7 մլն. դրամ:

Դրամական միջոցների ազատ մնացորդը կազմել է ընդամենը 61.3 հազ. դրամ, իսկ կրեդիտորական պարտավորությունները՝ 93.8 մլն. դրամ:

Դեբիտորական պարտքերի հավաքագրման մեծ մասի գծով ընթանում են դատական գործընթացներ կամ պարտապանները ընդգրկված են դատարանի վճիռներով լուծարման եւ սնանկության գործընթացներում:

«Ձեւավորում» ՓԲԸ-ի դեպքում ֆինանսական ցուցանիշների վատթարացումը պայմանավորված է նրանով, որ 2018 թվականին ընկերությունը փաստացի մասնակցել է 21 մրցույթների, որոնցից հաղթող է ճանաչվել եւ կնքել պայմնագրեր միայն 4-ի դեպքում, արդյունքում էլ նախատեսված 98.5 մլն. դրամի դիմաց եկամուտ է ստացել 41.0 մլն. դրամի, կամ 2 անգամ պակաս:

Ներկայումս դրամական միջոցների անբավարարության հետեւանքով Ընկերությունները հնարավորություն չունեն վճարել շահութաբաժնի գծով պարտավորությունը, եւ Երեւանի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ.69-Ա որոշմամբ հաստատված «Երեւան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից Երեւանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տոկոսների հաշվարկման, վճարման եվ պարտավորությունների գանձման» կարգի դրույթների համաձայն՝ սահմանված ժամկետում շահութաբաժինների չվճարելու արդյունքում հաշվարկվում են տոկոսներ ուշացրած օրերի համար՝ այսպես 20.05.2019թ. դրությամբ հաշվարկված տոկոսները կազմում են «Երեւանտրանս» ՓԲԸ-ի համար շուրջ 735.0 հազ. դրամ, իսկ «Ձեւավորում» ՓԲԸ-ի համար՝ 132.0 հազ. դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի չէ ինչ ժամանակահատվածում հնարավոր կլինի Ընկերությունների կողմից մարել շահութաբաժինների գծով պարտավորությունները, Ընկերություններին առողջացնելու նպատակով, առաջնորդվելով Երեւանի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ.69-Ա որոշմամբ հաստատված «Երեւան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից Երեւանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տոկոսների հաշվարկման, վճարման եվ պարտավորությունների գանձման» կարգի 5-րդ կետով, առաջարկվում է հետագայում չհաշվարկել տոկոսներ եւ ազատել Ընկերություններին մինչ այժմ հաշվարկած տոկոսների վճարումից:

Հայկ Սարգսյանը նշեց, որ այս պարտքերի մեծ մասը տրանսպորտի գծատերերի կողմից վճարումներ չիրականացնելն է, որոնք դա բացատրում են վնասով աշխատելով: Մի մասով արդեն դիմել են դատարան:

Նա հավելեց, որ այս վիճակը վատ կառավարման հետեւանք է, դրա համար նոր քաղաքապետի առաջին քայլերից մեկը այդ ընկերությունների ղեկավար կազմի փոփոխությունն է եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Ժամանակ».Վրաստանը կարող է հոկտեմբերից արգելել ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը. Հայաստանում հացն ու միսը կթանկանա
Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում...
Վարչապետն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին
«Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ է փոխշահավետ գործակցության...
Դոլարի փոխարժեքը նվազել է. արժեզրկվել է նաեւ եվրոն
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Ես ցանկանում եմ լինել ձեր կողքին այս շոգին». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ագարակի կոմբինատի աշխատակիցներին (վիդեո)
Պատգամավորը նախ նշեց, որ եկել է տեղում իրավիճակին ծանոթանալու…
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Ներկայում Հայաստանի ֆոնդային բորսան ու ՀՀ ֆինանսների նախարարությունը հնարավորություն են տալիս Հայաստանի քաղաքացիներին առցանց գնել պետական…
Ամենաշատ