News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման գործընթացը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային։

«Այդ ժամկետի ավարտից հետո (հունիսի 27) ուրանի հարստացման տեմպերը կարագացվեն»,- ասել է Քամալվանդին։ Նա ավելացրել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն մեծացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը։

Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը պետք է այլ երկրներ արտահանի հարստացված ուրանի ավելցուկը, եթե դրա ծավալները գերազանցեն 300 կիլոգրամը։ Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարեց, որ ընթացիկ պայմաններում իրեն պարտավոր չի համարում կատարել այս պայմանը, իսկ 10 օր հետո հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված շեմը կբարձրանա։

Քամալվանդին նշել է, որ եվրոպացիները «չեն կարող կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում։ Բայց Եվրոպան դեռեւս հնարավորություն ունի»,- ընդգծել է նա։

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս ԳՀՀԾ-ից, գործարք, որը կնքվել էր 2015-ին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները եւ ԱՄՆ ու ԵՄ միակողմանի սահմանափակումները հանելու դիմաց։ 2019 թվականի մայիսի 9-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքի գծով իր պարտականությունների մի մասը եւ մյուս մասնակիցներին երկու ամիս է տալիս, որպեսզի վերադառնան դրա կատարմանը։ Իրանական կողմի վարկածով՝ գործարքի մասնակիցները, առաջին հերթին՝ եվրոպացիները, լիովին չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասով, ուստի գործարքը ներկա տեսքով իմաստ չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ