News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց ճակատագիրը մարդկության, բոլոր պետությունների եւ ժողովուրդների, կառավարությունների խնդիրն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սակայն թե ինչպես են այդ մարդկանց խնդիրները լուծվում հաճախ, ուղղակի անհասկանալի է:

Որոշ երկրներում հոգեկան առողջության համակարգը համեմատաբար բարվոք վիճակում է, մյուսներում՝ միջին, կան երկրներ, որտեղ այս հարցերի լուծումը խայտառակ վիճակում է:

Կարծում եմ՝ այստեղ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ վարչարարական խիստ, բայց մարդկային լուծումներ: Այո, օրենքները պետք է լինեն կենսունակ եւ մարդկային, իսկ դրանք իրականացնողները տվյալ դեպքում պետք է բառիս բուն իմաստով լինեն հումանիստներ:

Այն երկրներում, որտեղ այդ քաղաքացիների նկատմամբ առկա է անտարբեր վերաբերմունք, կարծում եմ՝ պետք է ընդհուպ նախատեսել քրեական պատասխանատվություն:

Ճիշտ է, այդ հարցն ունի սահմաններ չունեցող բարոյական նշանակություն, բայց անտարբեր եւ արհամարհող մարդիկ մեր շրջապատում իրոք հաճախ եմ հանդիպում:

Արդյոք առողջապահական գիտությունը եւ արդյոք արհեստական ինտելեկտը կարող են առաջիկայում բեկում մտցնել իրերի վիճակի մեջ: Դա միայն Աստծուն է հայտնի: Բայց որ շանս կա այդ մարդկանց առավելագույն չափով ինտեգրել հասարակություն, դա էլ է ակնհայտ: Ուստի լինել մարդկային, սիրել սեփական աշխատանքը, դա նշանակում է լինել հայրենասեր, հարգել քեզ եւ քո ընտանիքին:

Կարծում եմ՝ մոտ ապագան հենց երեխաների, աշակերտների եւ ուսանողների ճիշտ դաստիարակության մեջ է: Այնպիսի դաստիարակության, որը կտանի դեպի խորը գիտելիքների տիրապետման  եւ կարիք ունեցող մարդկանց նկատմամբ արժանապատիվ մոտեցումների։

Այո, միշտ անկեղծությամբ եւ մաքսիմալ ջանքեր գործադրելով կօգնենք մտավոր կարիքավոր մեր հայրենակիցներին:

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդու հաջողության եւ հաջողված լինելու գաղտնիքը: Դա այն է, որ դու գերազանցում ես մյուսներին եւ ինքդ քեզ, բայց դա նաեւ այն է, որ դու ուրախանում ես ուրիշների հաջողություններով, այլ ոչ թե տխրում: Ուրեմն եկեք ուրախանանք, երբ օգնում ենք կարիքավորներին, եւ միշտ լինենք նրանց կողքին:

Աստված բոլորիս պահապան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարծիքների արտահայտման ազատությունն Ադրբեջանում նախկինի պես սպառնալիքի տակ է. ԵԽ հանձնակատար
Ադրբեջանում կարծիքի արտահայտման ազատությունը սպառնալիքի տակ է...
Վստահ եմ՝ Արարատ Միրզոյանի բարոյականությունը կհերիքի՝ հերքել իր թիմակիցների ասածները. Աշոտյան
Արարատ Միրզոյանն ականատեսն է եղել ԵԱՀԿ-ում նախորդ խորհրդարանական պատվիրակության կատարած աշխատանքների...
Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը. Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ...
ԵԽԽՎ պատվիրակները ՀՀ իշխանությանը կոչ են արել ապահովել ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը
Պետք է խտրականությունից զերծ պահել ԼԳԲՏԻ հանրույթին...
Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին. դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես. Նաիրա Զոհրաբյան
Դժվար է կանխատեսել ԵԽԽՎ-ում հետագա զարգացումները, սակայն, իմ վստահ համոզմամբ, կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի, հատկապես, որ դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես...
Եվրախորհրդարանի նոր նախագահ ընտրվեց իտալացի Դավիթ-Մարիա Սասոլին
Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի...
Ամենաշատ