News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՏՎԷԼ» ԲԸ եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) ստորագրել են 2019-2020թթ․ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը։

Նախկինում, 2017թ․ կնքված փաստաթղթերի հիման վրա էլեկտրակայանում ձեւավորվել է միջուկային ռեզերվի պաշար։

«Հիմնական պայմանագրի վերջին լրացումները թույլ կտան ոչ միայն ապահովել թարմ միջուկային վառելիքի Հայկական ԱԷԿ-ի ամբողջ պահանջը, այլեւ կայանի հարթակում համալրել դրա պահուստը, ինչը բարձրացնում է ռեակտորի ապահովման հուսալիությունը։ ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը հայկական գործընկերներին ավանդաբար առաջարկում է միջուկային վառելիքի մատակարարման հարմարավետ պայմաններ։ Մենք հաշվի ենք առնում այդ թվում միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ընթացիկ աշխատանքները, որոնք ժամանակավորապես սահմանափակում են էլեկտրաէներգիայի արտադրությունը», - նշեց «ՏՎԷԼ» ԲԸ կոմերցիայի եւ միջազգային բիզնեսի գծով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորյեւը։

«ՏՎԷԼ» ԲԸ եւ Հայկական ԱԷԿ-ի միջեւ հիմնական վառելիքային պայմանագիրը գործում է մինչեւ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը, այդ թվում դրա կենսական ցիկլը երկարացնելուց հետո։ 407,5 ՄՎտ դրվածքային հզորութայմբ Հայաստանի միակ ատոմային էներգաբլոկ է մատակարարվում Մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված վիբրակայուն վառելիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ