News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչներն այսօր՝ հունիսի 26-ին, բողոքում էին իրենց տրամադրվող էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումներից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, նրանք պատմեցին, որ գրեթե ամեն օր մի քանի ժամով հոսանքազրկվում են իրենց տները:

Բնակիչներից Մելանյա Զաքինյանի խոսքով՝ խնդիրը տասը տարուց ավելի է ինչ կա, բայց վերջին շրջանում անջատումներն  ավելի հաճախ են լինում:

«Հոսանքի անջատումով ինձ նեղություն են տալիս: Իմ սնունդը ինչո՞ւ պետք է փչանա իրենց պատճառով, իմ էլեկտրական սարքերն ինչո՞ւ պետք է փչանան: Ամեն օր, ամեն ժամի անջատում են անում: Առավոտ զարթնում եմ, որ գործի գնամ, նայում եմ հոսանք չունեմ, ինչի՞ համար: Ես տեղյակ եմ իրենց կեղտոտ աշխատելաձեւից՝ հասարակ աշխատողից բռնած մինչեւ ամենաբարձր աշխատողը», - ասաց բնակչուհին։

Բնակիչներից Զորիկ Սուքիասյանի խոսքով՝ 2 տարի է ինչ դիմել են ՀԷՑ եւ համապատասխան նախարարարություն, բայց ոչ մի արձագնք չկա:

«Ինժիներներն եկել մեզ հետ խոսել են, բա հեսա ամեն ինչ կանենք: Ասել եմ, եթե ֆինանսի հարց կա բնակիչներով հավաքենք, օգնենք, ասացին չէ, ամեն ինչ լավ է։ Երկրորդ տարին է ոչ մի բան չեն անում, դիմել ենք նախարարություն. քամու ժամանակ անջատվում է, արեւի ժամանկ անջատվում է, ամեն մի բանից անջատվում է: Արդեն քանի տարի է  դիմում ենք, գալիս խաբում գնում են, սենց ապրել կլինի՞»,- ասաց բնակիչը:

Այնուհետեւ նրանք գնացին Կառավարարության 3-րդ մասնաշենք պարզելու, թե երբ կկարգավորվի այս խնդիրը: Բնակիչներից Վազգեն Ղուկասյանի խոսքով՝ կառավարություն են եկել, որպեսզի իրենց բողոքը հայտնեն, քանի որ այլեւս չեն հանդուրժելու նման անջատումները:

Խավարի մեջ ուղղակի չգիտենք ինչ անենք: Տեսնենք, եթե իրենք էլ չեն կարող մի փոքր մասնաճյուղի հարցերը լուծել երեւի ճանապարհը փակենք կամ էլ գնանք վարչապետի մոտ»,- ասաց բնակիչներից մեկը:

Նրանց հետ հանդիպեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, վերջինս բնակիչներին խոստացավ ուսումնասիրել խնդիրը եւ ուրբաթ օրը հանդիպել նրանց հետ,միասին քննարկել եւ խնդրին լուծում տալ:

Տպել
Ամենաշատ