News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Սարգսյանն ազատվել է Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Անահիտ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը իր մոտ տեղի ունեցած եւ ընդհատված խորհրդակցության ժամանակ դիմելով փոխմարզպետ Անահիտ Սարգսյանին՝ ասել է՝ «այ հոգեկան հիվանդ, դուրս արի»։  Ներկա են եղել նաեւ մարզպետարանի վարչությունների պետեր եւ խորհրդականներ: Անահիտ Սարգսյանը ժամանակին համակարգել է մարզի կրթական ոլորտը, եւ, թերթի տեղեկություններով, կառավարությանը հասցեագրված մի նամակին օրինական ընթացք տալու պատճառով հակասություն է առաջացել մարզպետի եւ նրա միջեւ:

Դրանից հետո մարզպետը փոխմարզպետին զրկել է խորհրդակցություններին մասնակցելու եւ իր աշխատասենյակը մտնելու իրավունքից։ Եվ ահա նախօրեին Անահիտ Սարգսյանը նորից է փորձել մասնակցել խորհրդակցությանը, սակայն Գեւորգյանն ասել է. «Այ հոգեկան հիվանդ, քեզ ասում եմ՝ դուրս արի սենյակից»:

Երբ փոխմարզպետը հրաժարվել է դուրս գալ, մարզպետն ընդհատել է խորհրդակցությունը եւ աշխատակիցներին դուրս հրավիրել՝ մնալով Սարգսյանի հետ:

Տպել
Ամենաշատ