News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ելնելով իշխանության բաժանման սկզբունքից՝ կոռեկտ չի լինի, եթե Ազգային ժողովը սկսի մեկնաբանել եւ գնահատական տալ որեւէ իրավական գործընթացի, անկախ այն բանից, թե ում հանդեպ է հարուցված գործը՝ սովորական քաղաքացո՞ւ, թե՞ երկրորդ նախագահի։ Այս մասին հունիսի 6-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանավորումը։

Նրա խոսքով, եթե բժիշկը, որը ծանոթ չէ հիվանդին եւ հիվանդության պատմությանը, չի կարող վերջնական եզրակացություն տալ, այդպես էլ փաստաբանը, որը տեղեկացված չէ գործի հանգամանքներին, չի կարող տալ լիարժեք եզրակացություն համապատասխան եզրահանգումներով։

Պատգամավորը հավաստիացրել է, որ գործող իշխանությունը չի փորձում քաղաքական դաշտից հեռացնել մրցակիցներին։ «Եթե հիմքեր կան դատական հետապնդման համար, ապա քաղաքական հետեւանքները հաշվի չեն առնվում»,- ավելացրել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Վերաքննիչ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին եւ կալանել է նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ