News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը լուրջ բարեփոպումների առջեւ է կանգնած:  Մարդու իրավունքներին նվիրված քննարկմանն այս մասին ասաց օմբուդսեն Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը նշեց, որ նաեւ ակտիվորեն մասնակցում է բարեփոխումների քննարկման գործընթացներին եւ ընդգծեց, որ իշխանությունները պետք է լսեն հասարակության կարծիքը, իսկ անկախ փորձագետները կարող են օգնել պետությանը արդյունավետ իրականացնել բարեփոխումները:

Թաթոյանը հիշեցրեց, որ 2016 թվականից օմբուդսմենի գրասենյակը ազատազրկման վայրերի՝ մեկուսարանների, ՔԿՀ-ների, հոգեբուժական հիվանդամնոցների մոնիթորինգ է անցկացնում, աշխատում է  մասնագետների հետ եւ նրանց պահելու պայմանների տեխնիկական չափումներ է կատարում:

Մոնիթորինգներ են անցկացվում՝ պլանային եւ ըստ բողոքների: Ամեն տարի 15-20 արտահերթ հաղորդագրություններ են ստացվում:

Օմբուդսմենի խոսքով՝ փակ հաստատություններում ճնշումները եւ վատ վերաբերմունքը կարող են  լինել ոչ միայն ծեծի եւ ֆիզիկական ազդեցության ձեւով:

«Ցավոք, խնդիրներ կան, դրանք կուտակվել են տարիներով: Մի մասը օբյեկտիվ բնույթի է, մյուս մասը օրենսդրական բացերի արդյունք եւ բոլորը լուծելու  համար ժամանակ է պետք:

Քրեակատարողական համակարգը պահպանում է պատժի, այլ ոչ թե վերադաստիարակման ոճը: Ազատազրկված  մարդու նկատմամբ անհատական մոտեցում չկա: Մենք առաջարկում ենք  մարդու նկատմամբ վստահության կանխավարկածով առաջնորդվել:

Կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ազատազրկվածի հետ ազատ արձակման համար ոչ մի աշխատանք չի տարվում, հետո մերժում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցում:

ՔԿՀ-ում շատ տարածված է, որ խցիկում 23 մարդ է գտնվում, ոչ  մի սոցիալ-հոգեբանական աշխատանք չի տարվում եւ այդ ամենը մարդուն զրկում է հասարակությունում ինտեգրվելու հնարավորությունից», - արձանագրեց Թաթոյանը:

Խոսելով տեսակցությունների եւ զանգերի արգելքի մասին՝ օմբուդսմենն ասաց, որ նման պրակտիկան խորացնում է իրավիճակը:

«Երբեմն ազդեցության նման միջոցները կիրառվում են քննության հետ համագործակցելուց հրաժարվելու պատժի դեպքում: Մենք առաջարկում ենք եւ մշակել ենք օրենսդրական փաթեթ, որը սկզբունքորեն փոխում է մոտեցումները:

Առաջին հերթին հրաժարվել պատժից, որը կապված է հարազատների հետ շփումից զրկելու հետ:

Դա պետք է պատժի առանձին միջոց լինի եւ պարբերաբար վերանայնվի»,- նշեց օմբուդսմենը:

Վաղաժամկետ ազատման խնդիրների պատճառով պարբերաբար համաներում է անցկացվում ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակով: «Սա հանգեցնում է հանցավորության աճի: Վաղաժամկետ ազատման գործընթացը պետք է անընդհատ լինի, իսկ պրոբացիայի համակարգն ավելի արդյունավետ աշխատի: Այսօրվա դրությամբ՝ պրոբացիայի ինստիտուտը չի կայացել եւ դրանից հեռու է»,- նշեց Թաթոյանը՝ թվարկելով ոլորտի բազմաթիվ խնդիրները՝ զուտ կենցաղայինից մինչեւ էթիկական: Նրա խոսքով՝ բժիշկների հանդեպ վստահության ցածր մակարդակը փոխադարձ խնդիր է. բժիշկներին ընդունում են որպես «ուսադիրներով մարդկանց», իսկ բժիշկները դատապարտյալների մեջ պացիենտների չեն տեսնում: Եղել են բժշկական գաղտնիքի բացահայտման, ժամկետանց դեղերի օգտագործման, ազգականների փոխանցած դեղերի հաշվառման բացակայության դեպքեր: Առկա է ՔԿՀ աշխատակիցների սոցիալական երաշխիքների ցածր մակարդակ: Նման պայմաններում եւ ցածր աշխատավարձի պարագայում դժվար է ակնկալել բարձր արդյունավետություն եւ աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, շեշտեց օմբուդսմենը:

2016 թվականից հոգեբուժարաններում անցկացվում է ծավալուն մոնիթորինգ: Ընդարձակ հաշվետվությունից հետո, որը պատրաստել են օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցները, հարուցվել է 6 քրեական գործ, ոստիկանությունը հիմա ստուգումներ է անցկացնում: «Նման հաստատություններում մոնիթորինգը գրեթե բացակայում է, հաստատությունները տարբեր նախարարությունների եւ վարչակազմերի ենթակայության տակ են, արդյունքում՝ առողջապահության նախարարի հրամանը կարող է կատարվել կամ չկատարվել: Ընդ որում՝ բուն նախարարությունում այս մասին չգիտեն»,- նշեց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ լրջագույն խնդիրներ կան կամավոր եւ հարկադիր բուժման գործում: Հիմա ցանկացածը կարող է գանգատվել որեւէ մեկից՝ կգան ու կտանեն հարկադիր բուժման: Օմբուդսմենը կոնկրետ օրինակ բերեց, երբ հոգեբուժարան է տարվել առողջ աղջիկը, ում հաջողվեց ազատել օմբուդսմենի միջամտությունից հետո: Արդյունքում՝ հաստատության տնօրենը հեռացվեց: «Եթե հարկադիր բուժման մասին դատարանի որոշում չկա, պացիենտի պահանջով բուժումը պետք է ընդհատվի»,- հիշեցրեց Թաթոյանը:

Ըստ գոյություն ունեցող պրակտիկայի՝ անչափահասի կարծիքը հաշվի չի առնվում, եւ սա նույնպես անհրաժեշտ է փոխել: Բուժհաստատություններում խախտվում են նաեւ պացիենտների բնակմակերեսի ստանդարտները, նշեց օմբուդսմենը: Նրա գնահատմամբ՝  մանկական հաստատություններում ընդհանրապես ամեն ինչ կառուցվում է անձնակազմի անձնական բարեխիղճ վերաբերմունքի վրա: Բայց բացակայում է միասնական պետական մոտեցումը, եւ նման հաստատությունների հանդեպ ուշադրությունը նվազագույն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ