News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Նորք–Մարաշում 25–ամյա կնոջը բութ և սուր–ծակող գործիքներով հասցնելուց հետո 29–ամյա տղամարդը դիակը թաքցրել է տան խորդանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 17 փողոցի հարակից տներից մեկում Չարենցավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990թ., սպանել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհուն և դիակը թաքցրել նշված տան խորդանոցում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան զննությամբ հայտնաբերել 25-ամյա կնոջ դին՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած և բութ առարկայի ներգործության հետքերի վնասվածքներով: Դեպքի առթիվ 2019 թվականի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 25-ամյա աղջկան սպանելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի ավտոկայանում 17-ամյա պատանին 15-ամյա դպրոցականի է դանակահարել
Հոկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Արմավիր բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել…
Իրանա-ադրբեջանական սահմանին թմրանյութ տեղափոխողը սառը զենքով վիրավորել է սահմանապահին
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի ցերեկը...
ՀՀ դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց
Պայմանավորված վերոնշյալով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի...
Խոշոր հրդեհ Մեղվահովիտում. այրվել է մոտ 4000 հակ անասնակեր
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ…
Վանաձորում զինված միջադեպի գործով հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործներից եւս մեկը. վերջինս կալանավորվել է
Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Նոր մանրամասներ Գեղանիստում կատարված սպանությունից. Կրակոցներից հետո իջել է մեքենայից եւ նորից է կրակել
Կասկածյալը ձերբակալվել է...