News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իմ բալիկը տխչահռչակ 19-րդ պոլիկլինիկայում է հաշվառված եւ երբեւիցե տեղեկատվություն չեմ ստացել անվճար դեղորայքի տրամադրման մասին. ուր են գնում այդ դեղերը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին:

«Միգուցե պատահաբար ձեր ընկերներից մեկը դեղատուն ունի՞: Պոլիկլինիկաների բուժկազմը հիվանդներին ուղղորդում է մասնավոր լաբորատորիաներ՝ մեկնաբանելով, թե պոլիկլինիկաների լաբորատորիաներից ստացվող պատասխաններն արժանահավատ չեն: Այնինչ պոլիկլինիկաների լաբորատորիաները հագեցած են տեխնիկայով: Նույն տխրահռչակ 19-րդ պոլիկլինիկայի մամոգրաֆիայի սարքը կա, որ 1,5 տարի չէր աշխատում: Սա խոսում է այն մասին, որ ատկատի մեխանիզմը շարունակում է գործել»,-հայտարարեց Անի Խաչատրյանը:

Ի պատասխան Կամսար Բաբինյանն ասաց, որ իրենք անվճար դեղորայքի հետ կապված հարցին ծանոթ են, դա բավական քննարկել են փոխքաղաքապետի հետ. «Մենք ահազանգով եղել ենք թիվ 20 պոլիկլինիկայում, տնօրենը հավաստիացրել է, որ վիտամին D-ն բոլոր բալիկները ստանում են: Եղել է մեկ դեպք, որ չի եղել վիտամին D, եւ հաջորդ օրը ծնողին տրամադրվել է վիտամին D-ի քանակը: Ինչ վերաբերում է ատկատներին, եթե ատկատի հետ կապված փաստեր կան, խնդրում եմ տրամադրեք, որ մենք դիմենք ոստիկանություն»,-ասաց Բաբինյանը:

Տպել
Ամենաշատ