News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպացի գիտնականները եւ օդերեւութաբանները կանխատեսում են անոմալ շոգ հունիսի վերջին, որը կարող է սպանել հազարավոր մարդկանց, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։

Օդի ջերմաստիճանը բարձր կլինի Եվրոպայի արեւմտյան եւ կենտրոնական մասերում։ Կանխատեսումների համաձայն՝ Մադրիդում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +40,6° Ցելսիուս, Ֆրանսիայում՝ +45 հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 5-ին, եւ նոր ազգային ռեկորդ կսահմանի։ Ավելի վաղ ամենաբարձր ցուցանիշը եղել էր +44,1, այդ ժամանակ՝ 2003-ին, շոգից մահացել է ավելի քան 11 հազար ֆրանսիացի։  

Ֆինն օդերեւութաբան Միկա Ռանտանենը համակարգչային մոդելավորմամբ պարզել է, որ ջերմային ալիքը, որը վրա կհասնի Ֆրանսիային, անխուսափելի է։

Ինչպես ասում է Պոտսդամի համալսարանի կլիմատոլոգ Սթեֆան Ռամսթորֆը, շոգը «դանդաղ մարդասպան է»։ Անցած տարի շոգից մահացել է հազար մարդուց ավելի Գերմանիայում, իսկ 2003-ին բարձր ջերմաստիճանը սպանել է Եվրոպայի 70 հազար բնակչի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ