News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Անցումային արդարադատության հիմնական նպատակը ոչ թե պատժի մեխանիզմների ստեղծումն է, այլ իրավունքների վերականգնումը։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը անցումային արդարադատության համատեքստում մարդու իրավունքները քննարկելիս։

Նրա խոսքով՝ ԱԺ-ը պատրաստ է դիտարկել քաղաքացիների եւ կազմակերպությունների բոլոր առաջարկությունները, թեեւ դա չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կընդունվեն։ Ինչպես նշել է Ղազարյանը, այս պահին չկա վերջնական փաստաթուղթ, որը կվերածվի փաթեթի անցումային արդարադատության մասին։ «Անցումային արդարադատության հիմնական նպատակը ոչ թե պատժի մեխանիզմների ստեղծումն է, այլ իրավունքների վերականգնումը։ Ինչպես են վերականգնվելու տարիների ընթացքում խախտված իրավունքները։ Տեսլականն այն է, որ անցումային արդարադատությունից հետո սահուն անցում կկատարենք վերակառուցողական արդարադատության»,- նշել է Ղազարյանը։

«ՎԵՏՕ» շարժման անդամից հարց ստացվեց, թե ինչպես է նա վերաբերվում իրենց ներկայացրած նախագծին՝ բաղկացած երեք կետից՝ բացահայտել արտասահմանյան գործակալներին, արգելել նրանց մուտքը որոշակի պետական հաստատություններ եւ արգելել Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում։ Առաջին երկու կետի վերաբերյալ Ղազարյանը խորհուրդ տվեց դիմել անվտանգության մարմիններին, իսկ երրորդի առնչությամբ ասաց, որ բոլոր ֆոնդերը եւ հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են օրենսդրության շրջանակում, գործելու իրավունք ունեն, եւ ոչ ոք չի կարող խանգարել նրանց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ