News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրերի» ղեկավար հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն ու «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած երկրների դեսպաններն ու դեսպանությունների ներկայացուցիչները:

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը ողջույնի խոսքով են հանդես եկել: Փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական միության, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի աջակցությամբ իրականացված առաջին ծրագիրը, որը միտված էր աջակցելու 2018թ․ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Մհեր Գրիգորյանը կարեւորել է նաեւ Ճապոնիայի ֆինանսավորմամբ իրականցվող երկրորդ ծրագրի մեկնարկը, որն ուղղված է հետընտրական փուլում ընտրական մարմինների կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Փոխվարչապետը կառավարության անունից երախտագիտություն է հայտնել ՄԱԿ զարգացման ծրագրին եւ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերում ներգրավված պետությունների դեսպաններին իրենց անձնական ներգավվածության եւ ընտրական մարմինների երկարաժամկետ եւ համապարփակ հզորացմանը ու կայունության ամրապնդմանը միտված գործընթացում մասնակցության համար։ Ըստ փոխվարչապետի՝ ընտրական մարմինների ինստիտուցիոնալ երկարաժամկետ զարգացումը առաջնային նպատակներից մեկն է:

Դմիտրի Մարիյասինը եւս կարեւորել է ծրագրերի իրականացումն ու արձանագրել արդյունավետ համագործակցությունը Կառավարության հետ, ինչից հետո խոսքը փոխանցել ծրագրի գլխավոր խորհրդականին, ով հակիրճ ներկայացրել է ծրագրի ընթացքի եւ հետագա քայլերի մասին:

Այնուհետեւ նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձեւաչափով:

Նիստի ավարտից հետո տեղի է ունեցել 2018թ․ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կիրառված տեխնիկայի փոխանցման վերաբերյալ ընդունման եւ հանձնման ակտերի ստորագրության պաշտոնական արարողությունը: Փաստաթղթերը ստորագրել են ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը եւ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ