News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Արաբկիր, Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում վերջին տարիներին մոտ 29 մանկապարտեզ օտարվել է, հետո ձեռքից ձեռք է անցել. այս հարցը պետք է պարզել ու հասկանալ, որ սա եւս հանցագործություն է, որ կատարվել է ժամանակին, պետք է կարողանալ դրանք վերադարձնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Մենք հենց առաջին օրվանից գույքագրել ենք մանկապարտեզները, պարզել ենք, թե ինչ կազմակերպություններ կան դրանց տարածքում, եւ եթե դրանք տեղին չեն, անհասկանալի գործունեություն են իրականացնում եւ այդ կազմակերպությունները քիչ-քիչ ազատում են տարածքը: Մենք այս ընթացքում մեկ մանկապարտեզ հետ ենք բերել Մալաթիա-Սեբաստիա շրջանում:

Իր հերթին, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հավելեց. «2018-2019 թվականներին մանկապատրեզների շուրջ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին: Այսուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»:

Տպել